Սպորտ 

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է ճանաչվել 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրամարտիկ

analitik.am

IWF-ն քվեարկություն է սկսել իր կայքում, որպեսզի որոշի 2019 թվականի լավագույն ծանրորդի անունը:

2019 թվականի լավագույն ծանրորդ ճանաչվելու համար կպայքարի նաև Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 109 կգ քաշային կարգում:

Անցած տարի մեր դյուցազունը դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ (199 կգ):

Մարտիրոսյանի հետ լավագույնի համար կմրցեն Օմ Յուն Չհոլը, Շի Չժիյունը, Լաշա Թալախվաձեն և Լյուհ Ցյաոցզյունը:

Նույն շարքից