Հասարակություն 

Հրդեհ՝ արագ սննդի շարժական կետում

analitik.am

Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի շարժական կետի գեներատորում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։23-ին, մարվել՝ 11։35-ին:  Գեներատորն ամբողջությամբ այրվել է:

Նույն շարքից