Հասարակություն 

Շուտով նրանք կփորձեն սպանել ինձ․ Նազարբաևի թոռանը սպառնում են

analitik.am

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Աիսուլթան Նազարբաևը, ով փորձել է ինքնասպան լինել և պայմանական պատիժ է ստացել Մեծ Բրիտանիայում ոստիկանության ծառայողի վրա հարձակման համար, հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել: Այս մասին հայտնում է Լենտան։

Նազարբաև կրտսերը հայտարարել է, որ գտնվում է անգլիական հիվանդանոցում, գտնվել է բանտում և խնդիրներ ունեցել հարազատների հետ․ «Կարծում եմ, որ իմ պապիկը կկարողանա ձեզ ամեն ինչ պատմել»,-ասել է նա։

«Շուտով նրանք կփորձեն կա՛մ սպանել ինձ, կա՛մ ապացուցել, որ ես խելագար եմ, կամ, ինչպես իմ հորը, կկախեն խցում»,-ասել է Աիսուլթանը:

Նա նաև հորդորել է բոլորին մտածել. «Արդյո՞ք ցանկանում են ապրել Աստծուց այսքան հեռու ժամանակներում»:

Նույն շարքից