Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որն է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հիմնական վարկածը

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեմքին:

Փաշինյանը մասնավորապես ասաց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել. «Եթե չեմ սխալվում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը հենց ինքնասպանության հասցնելն է:

Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի»:

«Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս ու բոլոր գործերը մինչև վերջին դետալը բացահայտվեն»,-ասաց նա:

Նույն շարքից