Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ պետք է արվեր, արվել է. Նիկոլ Փաշինյանը՝ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ կառավարության արած-չարածի մասին

analitik.am

Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, ովքեր աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան մասին:

«Գիտե՞ք ինչ, վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն և ծառայության ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին ու հուղարկավորությանը, մասնակցել է ԱԱԽ քարտուղարը: Իսկ ի՞նչ պետք է արվեր: Ես ցավակցություն եմ հայտնել: Ի՞նչ պետք է արվեր: Իսկ նույն մարդիկ ինչո՞ւ չէին խպոսում, Հայկ Հարությունյանի դեպքում, վերաբերմունքի տարբերություն կա՞»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, իրենց համար նրանք նախկին պաշտոնյաներ են եղել, ովքեր պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում. «Կարծում եմ, որ ինչ պետք է արվեր, արվել է»։

Նույն շարքից