Հայաստան Քաղաքականություն 

Մինչև փետրվար ժամանակ ունեք խելքի գալու․ Նարեկ Մալյան

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Իրավապահ համակարգի իմ աղբյուրներից տեղեկացա, որ օրեր առաջ իշխանական վերին օղակներում դժգոհություն է կուտակվել իմ դեմ կոմպրոմատային պայքարի անարդյունավետության առումով:

Որպես հետևանք հանձնարարվել է ևս մեկ անգամ մանրակրկիտ ստուգել իմ կենսագրությունը ներառելով ավելի վաղ ժամանակահատված` սկսած իմ «վերջին զանգի» օրերից առ այսօր:

Կառավարությունում հրաժարվում են հավատալ, որ ես իմ կամքով հրաժարվել եմ պետական պաշտոնից, ծառայողական մեքենայից և այլ ատրիբուտներից դեռևս իշխանափոխությունից մեկ տարի առաջ` 2017 թվականին: Իմ պաշտոնավարելու մոտ 6 տարիների ընթացքում որևէ կոռուպցիոն պատմության մեջ չեմ հայտնվել (այո, այդպիսի պաշտոնյաներ կան), ստուգվել է նույնիսկ այն տպարանը որտեղ տպվել են իմ գրքերը:

Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրվում է իմ գործունեության վերջին 2018 թվականից մինչ այսօր ժամանակահատվածը: Հանձնարարված է ամեն գնով ինչ որ բան գտնել և օրենքից դուրս հայտարարել ինձ:
Անշուշտ այս ամենը մի նպատակ է հետապնդում` ինձ լռեցնելու և ՎԵՏՕ-ի գործունեությունը կասեցնելու նպատակ:

Միանգամից ասեմ, որ դա անիրականանալի նպատակ է:

Ես ստիպված եմ ընդունել ինձ պարտադրված խաղի կանոնները և իմ գործողությունները կազմակերպել այդ կանոնններին համահունչ:

Մինչև փետրվար ժամանակ ունեք խելքի գալու, հետո ես սպառնում եմ դառնալ պետությունը զավթած անհայրենիքների մղձավանջը:

Ես սկսել եմ հաճույք ստանալ պրոցեսից, իսկ դա շատ վտանգավոր է, շատ...

Հ. Գ. ի դեպ, ընտանիքս ողջունում է իմ այս որոշումը և ամեն ինչով սատարում է ինձ»:

 

Նույն շարքից