Հասարակություն 

Կրակոց՝ Արարատի մարզում. Վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից