Հասարակություն Տեսանյութեր 

Հայտարարություն. Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը /տեսանյութ/

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  •  
  •  
  •  
  • 9
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից