Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որն է եղել իր միակ հրահանգը, երբ ստացել է Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգը

analitik.am

Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է բոլոր հանցանշանները պահպանվեին, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Դա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը: Թե ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննությունը կպարզվի»:

Նույն շարքից