Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինան կարող է զբաղեցնել Բրիտանիայի տեղը Եվրամիությունում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի խորհրդաժողովի ժամանակ կարծիք է հայտնել այն մասին, որ եթե մի պետություն դուրս է գալիս միությունից, ապա պետք է մյուսը զբաղեցնի նրա տեղը:

«Հարցն այն չէ, թե  երբ մենք կլինենք Եվրամիությունում: Հարցն այն է, թե ինչ կարգավիճակ կունենա Ուկրաինան Եվրամիությունում, ինչ  վերաբերմունք կլինի մեր երկրի հանդեպ: Վերաբերմունք հզոր, իրավահավասար խաղացողի, երկրի հանդեպ, որին հարգում են, որին չեն նայում վերևից: Հիմա շատ հարմար պահ է, երբ մենք գիտենք, որ մի մեծ երկիր դուրս է եկել, հնարավոր է՝ Ուկրաինայի համար մուտքի ժամանակն է», - հայտարարել է Զելենսկին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից