Հասարակություն Սպորտ 

ՖԻԴԵ-ն պաշտպանել է հայ շախմատիստուհուն ադրբեջանցիներից

analitik.am

Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը մանրամասներ է պատմել 2019 թ. Թուրքիայի Սիվաս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության արդյունքի մասին:

2019 թ. օգոստոսին Մարիա Գևորգյանը չի կարողացել մասնակցել Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին, քանի որ  մրցաշարի թուրք կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից` ադրբեջանցի շախմատիստուհիների պահանջով:

ՖԻԴԵ-ն որակազրկել է թուրք կազմակերպչին, որը 1 տարի չի կարողանա կազմակերպել մրցաշարեր:  «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ որակազրկվել է միայն կազմակերպիչը, իսկ ադրբեջանցի շախմատիստուհին, որը նման պահանջ էր ներկայացրել՝ ոչ», - ասել է Մարիա Գևորգյանը:

Նույն շարքից