Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորում. կա 5 վիրավոր

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 GN 951 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր սահել ձորը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու 4 ուղեւորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, այնուհետ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից