Միջազգային Քաղաքականություն 

Պոզները բացահայտել է WhatsApp-ում Միշուստինի հետ նամակագրության բովանդակությունը

analitik.am

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բացահայտել է WhatsApp-ում Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ նամակագրության բովանդակությունը: Այս մասին նա խոսել է «Комсомольской правда»-ի հետ զրույցում։

Պոզները նշել է, որ Միշուստինին հրավիրել է Առաջին ալիք՝ ծրագրին մասնակցելու համար, այժմ որպես կառավարության ղեկավար: Լրագրողի խոսքերով WhatsApp-ում վարչապետն անձամբ է պատասխանել նրան: Նա գրել է «ոչ հիմա» և պարզաբանել, որ «պետք է հասկանալ»:

Պոզները կիսվել է նաև 2010 թվականին հարցազրույցի նկարահանման ժամանակ Միշուստինի հետ հանդիպման մասին իր տպավորություններով․ «Նա կոնկրետ գործնական և մտածող մարդու տպավորություն թողեց։ Բացի այդ՝ նա հումորի զգացողություն ունեցող մարդ է: Այն, ինչը ես շատ կարևոր եմ համարում»,-ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, պաշտոնյան «շատ լավ տպավորություն» է թողել իրա վրա:

Ըստ հաղորդավարի՝ 10 տարի առաջ Միշուստինին ծրագրին հրավիրելու ցանկությունը առաջացել է Դաշնային հարկային ծառայության պետի պաշտոնում նշանակվելու պատճառով: Պոզները կարծում է, որ հարցազրույցը հաջողված է, սակայն այն ժամանակ նա չգիտեր, թե ով կարող է ապագայում դառնալ Միշուստինը․ «Հաճելի կլիներ ասել, թե ես կանխազգում էի, որ նա կդառնա վարչապետ, սակայն դա ճիշտ չէր լինի»,-ասել է Պոզները:

Նույն շարքից