Հասարակություն 

Սիեթլի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա․ Կա զոհ և տուժածներ

Սիեթլ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մահացել է մեկ մարդ, 5-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է The Seattle Times-ը:

Դեպքը տեղի է ունեցել Պիկ Փլեյս մարկետի մոտ: Ականատեսները հայտնել են, որ անհայտ անձն առնվազն տասն անգամ կրակել է, իսկ հետո անհետացել: Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին:

Նշվում է, որ տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի մանրամասները դեռ չեն բացահայտվել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից