Հասարակություն Տեսանյութեր 

Հեռացեք այստեղից, հեռացեք․ Մակրոնը բղավել է ոստիկանության ծառայողների վրա /Տեսանյութ/

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բղավել է Երուսաղեմի ոստիկանության ծառայողների վրա՝ պահանջելով լքել Սուրբ Աննայի բազիլիկան: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է իսրայելական Haaretz թերթը:

«Հեռացեք այստեղից, հեռացեք: Այս կանոնները գոյություն ունեն հարյուրավոր տարիներ, և դրանք չեն փոխվի իմ օրոք»,-ասել է Մակրոնը: Կադրերում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը մի կերպ անցնում ոստիկանների միջով և հեռանում:

Մակրոնը վրդովվել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են իրենց հետ մտնել Սուրբ Աննայի բազիլիկա: Այն պատկանում է Ֆրանսիայի կառավարությանը և ղեկավարվում է «Սպիտակ հայրերի» կողմից: Բազիլիկը կառուցվել է 1142 թվականին, այն գտնվում է Երուսաղեմում:

Նույն շարքից