Հայաստան Քաղաքականություն 

Որոշում՝ վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1770-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1498-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Նույն շարքից