Հասարակություն 

Վրաստանը Հայ առաքելական եկեղեցուն կտրամադրի 600.000 լարի

Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պետությունից կստանա 600.000 լարի, որը կազմում է մոտ 207.000 ամերիկյան դոլար։

Ինչպես հայտնում է AliQMedia-ն՝  Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, «կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով», 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4,5 մլն. լարիից այս փուլում փոխանցվել է 3,5 մլն. լարի:

Ըստ Կրոնի հարցերով պետական գործակալությունը, գումարը բաժանվել է հետևյալ վրաստանյան կրոնական միություններին։

Վրաստանի իսլամական թեմ՝ 2,2 մլն. լարի (մոտ. 760 հազ. ԱՄՆ դոլար):

Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 հազ. լարի (մոտ. 207 հազ. ԱՄՆ դոլար):

Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 հազ. լարի (մոտ. 138 հազ. ԱՄՆ դոլար):

Վրաստանի հրեական թեմ՝ 300 հազ. լարի (մօտ 103 հազ. ԱՄՆ դոլար):

2020 թվականի համար մնացած 1 մլն. լարին կբաշխվի ավելի ուշ:

regionmonitor

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից