Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Greenpeace-ն ու Peta-ն ընդգրկել է պոտենցիալ սպառնալիքների ցանկում

analitik.am

Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը մի շարք բնապահպանական և կենդանիների պաշտպանության կազմակերպություններ, ինչպիսիք են Greenpeace, Peta, Extinction Rebellion ընդգրկել է պոտենցիալ սպառնալիքների ցանկում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

24 էջանոց փաստաթուղթը բաժանել են բուժանձնակազմերին և ուսուցիչներին՝ ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում։

Պարբերականը նշել է, որ բնապահպաննների և կենդանիների պաշտպանության կազմակերպությունների կողմնակիցների թվում հայտնվել են մի շարք հայտնի մարդիկ: Մասնավորապես՝ Greenpeace-ի կողմնակիցներ են հանդիսանում Ջուդի Դենչը, Սթիվեն Ֆրայը, Ջիլիան Անդերսոնը և Ջոաննա Լամլին։ Sea Shepherd ծովի աղտոտման դեմ պայքարի աջակիցների շարքում՝ Սըր Շոն Քոններին և Պիրս Բրոսնանը, Stop the Badger Cull-ին աջակցում է Queen-ի կիթառահար Սըր Բրայան Մեյը:

Նույն շարքից