Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը պատասխանել է Գրետա Տունբերգի քննադատությանը

analitik.am

ԱՄՆ-ում, ի տարբերություն որոշ այլ երկրների, հիանալի բնապահպանական իրավիճակ է: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսկերպ նա պատասխանել է էկո-ակտիվիստ Գրետա Տունբերգի քննադատությանը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Թրամփի խոսքերով՝ ինչ-որ բան պետք է արվի այլ մայրցամաքների հետ: Նա դժգոհել է, որ ջրի ալիքներն այլ երկրներից տոննաներով աղբ են բերում ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսի ափ:

Տունբերգը Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ աշխարհը կրակի մեջ է: Նա համաշխարհային առաջնորդներին մեղադրել է անգործության մեջ և հարցրել, թե ինչպես են իրենց երեխաներին բացատրելու, որ իրենք միտումնավոր են թողել նրանց կլիմայական քաոսի մեջ:

Նույն շարքից