Հասարակություն Տեսանյութեր 

Գիտեմ հիմա կասեն «մենք ավելի լավ գիտենք, թե երբ են մեր կովերը մրսում». Նիկոլ Փաշինյանը բացահայտում արեց կովերի մասին

analitik.am

Ես գյուղում եմ ծնվել ու մեծացել: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Երբ մեր ավանդական անասնագոմերը մտնում ես, հեղձուցիչ տաք է, մենք այն կանխավարկածով ենք, որ այնպես անենք, որպեսզի կովերը չմրսեն: Սակայն պարզվում է, որ կովերի համար մինչև -30 ջերմաստիճանը նորմալ է: Ընդհակառակը՝ այն տաք ջերմաստիճանը, որը մենք ապահովում ենք, խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը»:

Փաշինյանի խոսքերով, կովերին պետք է ապահովել մաքուր օդով. «Այս տեղեկատվությունն իմանալուց հետո հարց առաջացավ մոտս, թե ինչու այն չի դառնում զանգվածային: Պարզվում է, որ բազմաթիվ խոչընդոտներ կան: Ես հիմա սա ասում եմ, որ մարդիկ այս մասին իմանան: Գիտեմ, որ չեն վստահելու, ասելու են, որ 1000 տարի կով են պահում, իրենք ավելի լավ գիտեն, թե իրենց կովը երբ է մրսում, երբ չի մրսում: Բայց ժողովուրդ ջան, այսպիսի տեսակետ էլ կա: Հնարավոր է, որ դա այդքան էլ ճիշտ չէ, բայց մտածելու տեղիք տվող ինֆորմացիա է»:

Նույն շարքից