Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս ի՞նչ եք կաթիլ–կաթիլ կաթեցնում. Լուսինե Բադալյանը՝ դավադրության և պայմանավորվածության մասին

analitik.am

Ես եկել եմ շոուբիզնեսից․ 20 տարի աշխատել եմ շոուբիզնեսում։ Ես ի վիճակի եմ գնահատել շոուն լավ է արված, թե վատ, ինչ թերություններ ունի, ազդեցիկ է, թե՝ ոչ։ Քանի օր է մտածում եմ շոուի նպատակաների մասին։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ նստաշրջանի առաջին թեժ օրվան, Բադալյանը նշեց, որ դա շոու չէր․ «Ինքնաբուխ, բռնկված ինչ-որ միջադեպ էր, որը սահուն անցում կատարեց շատ լուրջ, բավականին բարձր մակարդակով շոուի։ Ես այստեղ տեսնում եմ նպատակներ, վստահ եմ ոչ միայն ես, այլ նաև ժողովուրդը։ Այսօր առավոտվանից ինչ-որ բաների համար հող է նախապատրասվում։ ԱԺ նախագահին մեղադրում են ոչ կոռեկտության, ոչ կոմպետենտության, Ազգային ժողովը կառավարել չկարողանալու մեջ, ինչո՞ւ։ Այս ի՞նչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում»։

Պատգամավորը հավելեց, որ ընդդիմությունից նորից խոսում են ԱԺ-ն լուծարելու մասին․ «Այդպիսի նպատակներ ունի նաև Հանրապետական կուսակցությունը, որը բացահայտ խոսում է այդ մասին։ Սա ի՞նչ է նշանակում։ Թույլ է տալիս սա արդյո՞ք ինձ մտածելու որոշակի համաձայնության և դավադրության մասին։ Ունեմ իրավունք այդպես մտածելու, հուսով եմ կհերքեք։ Պարոն Գորգիսյան, դուք վստա՞հ եք՝ եթե մենք այս կազմով և այս տոկոսների ձայնով ընտրված չլինեինք ընդդիմությունն այսպիսի ներկայացուցչական կազմով ներկայացված կլիներ Ազգային ժողովում։ Կներեք, ես վստահ չեմ»։

Բադալյանն ավելացրել է, որ անընդհատ ակնարկում են մթնոլորտի մասին․ «Ո՞վ ստեղծեք այդ մթնոլորտը։ Բացեք ձայնագրությունններն ու նայեք, որևիցե դեպքում մենք չենք սկսել փչացնել այն։ Այսինքն՝ եղել է ինչ-որ բան։ Դուք ուզում եք մեզ վիրավորել, իսկ մենք չպատասխանենք, ուզում եք մեզ դաստիարակել, իսկ մենք չպատասխանենք, ինչո՞ւ, որովհետև սադրո՞ւմ եք, իմ կարծիքով՝ այո։ Սադրում եք, որ ի՞նչ լինի։ Ձայն չհանենք, որ գնաք այստեղ այնտեղ ասեք՝ տեսա՞ք ինչ արեցինք։ Մենք կարող ենք ձայն հանել, դրսից ներսից բոլորին կգնաք կբողոքեք, որ ընդդիմության իրավունքները սահմանափակվում են»։

Նույն շարքից