Հասարակություն Տեսանյութեր 

Գժվելու բան է. մեկը սիգնալ է տալիս, մյուսը՝ պատասխանում, էն մյուսն էլ սիգնալով ասում է՝ ասածդ դու ես․ Սիմոնյան

analitik.am

Շատ կարևոր է, թե մենք ինչ ձևի Երևան ենք ուզում տեսնել ընդհանրապես ապագայում, որովհետև համաձայնեք, որ Հանրապետության հրապարակում չորս, հինգ հատ երազ գնել, ամեն մեկի վրա միկի մաուսի նկար կպցնել ու գալ ասել՝ մենք այստեղ զբաղվում ենք շրջիկ առևտուրով, սրա հետ կապված պետք է շատ լուրջ նախաձեռնություն ունենալ։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքերով՝ երբ վերևից Երևանը նայում ես այն վերածվել է շուկայի, շենքի գլխին ինչ ուզել սարքել են․ «Աշխարհում, բոլոր պետություններում, զարգացած երկրներում գոյություն ունեն նորմեր, թե ինչ չափի պետք է լինի առաստաղը, թե ինչ գույնի պետք է լինի շենքը։ Մեկը դեղին է ներկում, մյուսը՝ կանաչ, կարմիր։ Ի՞նչ Երևան ենք ունենալու մենք մի քանի տարի անց։ Էլ չեմ ասում, որ մեր ժողովրդի մեջ պետք է դրվի այդ մշակույթը։ Նա պետք է հասկանա, որ չի կարելի Հանրապետության հրապարակին, Մաշտոցի պողոտային նման ձևով վերաբերվել»։

Ըստ Սիմոնյանի գոյություն ունի սիգնալ տալու լեզու․ «Երբ մեկը սիգնալ է տալիս, մյուսը պատասխանում է, էն մյուսն էլ սիգնալով ասում է՝ ասածդ դու ես, գժվելու բան է։ Սիգարետը պատուհանից դուրս կտցնելու մասնագետներ գոյություն ունեն, երբ կտցնում է, սալյուտ է տալիս ու դրանով հպարտանում։ Այդ մշակույթից ելնելով մենք պետք է հասկանանք՝ երբ դուրս են գալիս փողոց ոնց պետք է վերաբերվենք մեր քաղաքին»։

Նույն շարքից