Տեսանյութեր Քաղաքականություն 

Եկեք թուրը չհանենք, ընկնենք մեյդան էլի. Արման Աբովյան /Տեսանյութ/

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, մենք տարբեր ենք։ Տարբեր մարդիկ ենք, տարբեր ընկալումով, բայց ես ուզում եմ հավատալ, որ այստեղ չկան մարդիկ, ովքեր կարող են միտումանվոր քայլեր անել։ Մենք դուրս ենք գալիս ասում ենք՝ եկեք ապրենք համերաշխ, մեկ րոպե հետո մի իրավիճակ է ստեղծվում և սկսում ենք իրար վերհիշել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ նշելով, որ իրար չհասկանալու պահերն առաջանում են իրարից տարբեր լինելու պատճառով։

«Եթե կա անհասկանալի ինչ-որ պահ, եկեք պայմանավորվենք այստեղ դուրս չգանք թուրը հանենք ընկնենք մեյդան։ Եկեք դուրս գանք, ես համոզված եմ կստացվի, դուրս գանք իրար հետ խոսենք։ Յուրաքանչյուր դեպքում կրկին անգամ կոչ եմ անում, հենց ինձ՝ Արման Աբովյան, եղիր կառուցողական, և թող այդ կոչը տարածվի բոլորի վրա, «давайте жить дружно»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից