Հայաստան Քաղաքականություն 

Մեկ-մեկ շատ եմ կարոտում հանրապետականներին. Ալեն Սիմոնյան

analitik.am

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հանրապետականներից գրեթե բոլորի հետ սուրճ խմել է:

Հարցին՝ կարոտում է արդյո՞ք նրանց, ԱԺ փոխխոսնակն ասել է. «Մեկ-մեկ հա, շատ»:

Ինչ վերաբերում է իր՝ «շան տեղ չդնելու» մասին գրառման համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Սիմոնյանը նշել է, որ խնդիր չի տեսնում. «Կարող են դիմել, բայց նախ պետք է իմանալ, թե ինչու են դիմում»:

Սիմոնյանը նշել է, որ իր հայտարարությունը վերաբերել է ծիտիկներին, երբ այդ մասին խոսք է եղել. «Կարող են դրա համար ՄԱԿ-ին և Կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպությունների դիմել»:

ԱԺ փոխխոսնակը նաև անդրադարձավ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանության ներկայացուցիչները, էյֆորիայից գլուխները կորցրած, անգլուխ ձիավորի նման չգիտես, թե ուր են գնում: Սիմոնյանի պատասխանը կարճ էր ու հստակ՝ նման բան չկա:

Նույն շարքից