Հասարակություն Տեսանյութեր 

Թիրախում եղել է Քոչարյանի գրասենյակը. մանրամասներ՝ Էրեբունի Պլազայում կրակոցներից. Զինված մեծ ստորաբաժանում է բերվել

analitik.am

Հենց նոր Էրեբունի Պլազայում աշխատող անձը մեզ տեղեկացրեց, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք՝ որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

«Մեր զրուցակիցը ասաց, որ ինքը վերելակով բարձրանալիս է եղել և սկսել է կրակոցներ արձակել։ Հիմա իրենց ասվել է, որ դուրս չգան գրասենյակներից, ներսում մնան, մինչև կպարզվի, թե զենքով անձն ով է, որտեղ է, ինչքանով է վտանգ ներկայացնում շենքում գտնվողների համար։ Զինված մեծ ստորաբաժանում է բերվել Էրեբունի Պլազայի մոտ»։

Նշենք, որ այս պահին ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ կան դեպքի վայրում, այստեղ են նաև կարմիր բերետավորները, ինչպես նաև Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին հայտնել է, որ երկրորդ նախագահի գրասենյակը չի տուժել:

 

Նույն շարքից