Հասարակություն Տեսանյութեր 

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը՝ «Էրեբունի պլազայի» շենքում կրակոցների մասին

analitik.am

Ես տեղեկություններ եմ ստացել, որ այստեղ կրակոցներ են եղել, շտապել եմ այստեղ: Տեղեկությունների համաձայն, կրակոցները եղել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի աջակիցներից Արմեն Մինասյանը:

Մինասյանը չգիտի՝ պատանդներ կան, թե՝ ոչ:

Նա նշեց, որ կրակոցները եղել են գրասենյակի մոտ, սակայն հստակ տեղեկություններ չունեն:

Մինասյանը նշեց, որ աջակիցներով գիտեին, հետապնդումներ է եղել. «Քանի որ կրակոցը եղել է այս հատվածում, կարծում ենք, որ դրանք ուղղված են եղել մեզ»:

Մինասյանի խոսքերով, հստակ տեղեկատվություն կա, որ կրակոցներ են եղել, իսկ մնացածի մասով ճշտված տեղեկություն չկա:

Նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում տուժածներ չկան, կրակ բացողը վնասազերծված չէ:

Նույն շարքից