Հասարակություն 

«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի պլազայի» շենքում: Նախնական տեղեկություններով, կրակողը մի հոգի է:

Քիչ առաջ ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ այս պահին զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը. «Այս պահին իրավիճակը կայուն ու վերահսկելի է»:

Նախնական տվյալներով, տուժածներ ու պատանդառվածներ չկան:

Թե որն է պահանջները, Ահարոնյանն ասաց, որ հանգամանքները պետք է ճշտվեն, լրացուցիչ կհայտնվի:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ կապ ունի արդյո՞ք տեղի ունեցածը, Ահարոնյանն ասաց, որ հանգամանքները պարզելուց հետո հայտնի կլինի:

Նախնական տեղեկություններով, կրակ բացողը մեկ անձ է, ում հետ Սարգսյանն այս պահին բանակցություններ է վարում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից