Հասարակություն Տեսանյութեր 

Հայտնի է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի ինքնությունը /տեսանյութ/

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Այս պահին կրակ բացողն արդեն վնասազերծված է, նրա հետ բանակցել է անձամբ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Համացանցում հայտնված բանակցությունների տեսանյութում լսվում է, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ, իսկ ազգանունը՝ հավանաբար Բրուտյան (պարզ չի լսվում):

Հավելենք, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Նույն շարքից