Հասարակություն Տեսանյութեր 

Լիֆտը բացվեց ու ես տեսա մեծ ավտոմատը, հետո լսեցի կրակոցի ձայնը

analitik.am

Երբ լիֆտը բացվեց ես մեծ աֆտոմատը տեսա՝ պատի հետևում, դրանից հետո սեխմեցի լիֆտի կոճակը, որպեսզի բարձրանամ 5-րդ հարկ, լիֆտը փակվեց ու ես լսեցի կրակոցի ձայնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Էրեբունի պլազայում» միջադեպի ժամանակ գտնված «Yerevan.Today»-ի աշխատակիցներից մեկը։

Նա նշեց, որ չի տեսել կրակողին, միայն զենքն է տեսել․ «Առաջին հարկում եմ տեսել զենքը, իսկ իրան չեմ տեսել, միայն կրակոցի ձայնն եմ լսել»,-ասաց նա։

Հարցին՝ այդ պահին տարածքում մարդիկ եղել են արդյոք, նա նշեց, որ ոչ մեկի չի տեսել, սակայն միջադեպի մասին տեղյակ են եղել։

«Yerevan.Today»-ի աշխատակիցը հայտնեց նաև, որ միջադեպից հետո խմբագրության աշխատանքը որոշ մասով դադարեցվել է, որոշ մասով՝ ոչ։ Նա հավելեց, որ այս պահին բոլորին շենքից տարհանել են։

Նույն շարքից