Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը շնորհակալ է Արման Սարգսյանին «Էրեբունի Պլազայում» կատարած լավ աշխատանքի համար

analitik.am

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին «Էրեբունի Պլազայում« կատարած աշխատանքի համար:

«Ուզում եմ ասել, որ ոստիկանապետն անձամբ է բանակցել: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանապետի պաշտոնակատարին լավ աշխատանքի համար»,-ասաց նա ԱԺ նիստի ժամանակ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 

 

Նույն շարքից