Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ

Իսրայել կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2020 թվականին հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, Միավորված ազգերի միության հիմնադիր երկրները հակասեմիթականության դեմ պայքարում պետք է օրինակ ծառայեն։ Նա շեշտել է, որ այս հինգ երկրները «հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ նա արդեն քննարկել է այդ գաղափարը որոշ գործընկերների հետ և դրական արձագանքներ է ստացել: Պուտինը նաև նշել է, որ աշխարհի խնդիրների վերաբերյալ հանդիպում կարող է կազմակերպվել աշխարհի ցանկացած կետում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից