Հասարակություն Պատահարներ 

Մասամբ այրվել է տան տանիք

Հունվարի 23-ին, ժամը 17:16-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 17:57-ին: Մասամբ այրվել է տան տանիքը (մոտ 2 քմ):

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից