Գիտություն Հասարակություն 

Մարդկությունը մոտենում է Դատաստանի օրվան. Bulletin of the Atomic Scientists 

analitik.am

Դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցի սլաքները, որոնց շարժումը ցույց է տալիս մարդկության համար վտանգի աստիճանը, մոտեցել են կեսգիշերին: Այս մասին հայտնում է Bulletin of the Atomic Scientists –ը:

Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը 23:58:20-ը: Ըստ այդմ՝ նախքան Դատաստանի օրվա սկիզբը մնացել են հաշված վայրկյաններ: Ակտիվիստների հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակը վատացել է նաև այն պատճառով, որ համաշխարհային առաջնորդները թույլ են տվել կործանել քաղաքական ենթակառուցվածքը:

«Մենք կարծում ենք, որ աշխարհը աղետից բաժանում են հաշված վայրկյաններ, ոչ թե րոպեներ կամ ժամեր», - հայտարարել է Bulletin of the Atomic Scientists –ի նախագահ Ռաքել Բրոնսոնը: Ըստ նրա՝ մարդկությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ցանկացած սխալ հավասար է մահվան:

Նախագծի հայտարարության մեջ ասվում է, որ Դատաստանի օրվան աշխարհը մոտեցնում են միջուկային զենքը, կլիմայական փոփոխությունները և վիրտուալ տարածքում ապատեղեկատվությունը:

Նույն շարքից