Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

analitik.am

Այսօր՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է սթափ: Վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել է և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նույն շարքից