Հասարակություն Պատահարներ 

Մաշտոցի պողոտայում այրվում է ավտոմեքենա

analitik.am

Հունվարի 23-ին, ժամը 22:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից