Տնտեսություն 

Պարզապես զարմացած եմ. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում գրում է.

«Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։

Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյո՞ք նա տեղյակ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք տեղեկացված է, թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյո՞ք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյո՞ք գիտի բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք գիտի, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյո՞ք տեղյակ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյ՞ք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյո՞ք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։

Ի վերջո, արդյո՞ք նա տեղյակ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

p.s. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ և հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը։

Նույն շարքից