Գլխավոր Հասարակություն 

Վիրավորվել են, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները

analitik.am

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները:

«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»,-գրել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ հունվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում, Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:

Նույն շարքից