Հասարակություն Տեսանյութեր 

Չեն սպասել լույսը բացվի. խուզարկություն՝ Հրայր Թովմասյանի տանը /ուղիղ միացում/

analitik.am

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.

«Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։ Չեն սպասել լույսը բացվի։ Որոշել են հենց օրվա սկզբից թամաշա ապահովել պողոսների համար։ Ու ինձ իսկապես շատ հետաքրքիր է՝ այդ ինչի՞ց են այդքան վախենում Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը, որ սեփական հետույքն այսօր փրկելու համար, վաղվա մասին չեն էլ մտածում։ Իսկ վաղը գալու է։ Ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում։ Ու այս ապօրինությունների փաթեթը, ամբողջ ծավալով, մտնելու է իրենց... Հասկացաք արդեն»։

Ավելի վաղ Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր էջում գրել էր.

«Հրատապ. Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»:

Նույն շարքից