Հասարակություն 

Ով է Կապանում վարելու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ լուսաբանելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի հունվարի 24-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան):

2. Արմեն Խաչատրյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Կապան) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը տեղի է ունենալու վաղը, Կապանում, ուր հասնելու համար լրատվամիջոցները ստիպված են լինելու ապավինել սեփական գրպաններին, քանի որ կառավարությունը այս անգամ չի հոգում տեղափոխության ծախսերը:

Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունից հետո խոսնակ չունի, կարելի է ենթադրել, որ հենց Խաչատրյանը կկազմակերպի ասուլիսը և կվարի այն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից