Հասարակություն 

Tinder-ը ոստիկանությանը կտեղեկացնի վտանգավոր ժամադրությունների մասին

Ամերիկյան Match Group ընկերությունը, որին պատկանում է Tinder ծրագիրը, կիրականացնի ժամադրությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների մասին ոստիկանությանը ահազանգելու գործառույթ: Այս մասին ասվում է ծրագրի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ընկերությունը մտադիր է ներդնել մի շարք թարմացումներ, որոնք նախատեսված են օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար: Դա անելու համար Tinder-ում մասամբ կներդրվի Noonlight, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանությանը տեղեկացնել դրա գտնվելու վայրի մասին: Օգտատերերը կկարողանան արձանագրել տեղեկատվություն այն մասին, թե որտեղ և ում հետ տեղի կունենա հանդիպումը, և վտանգի դեպքում զանգահարել իրավապահներին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից