Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Պատկերացնո՞ւմ եք՝ առավոտը շուտ մտնում են տուն, որտեղ կա ընտանիք, երեխաներ․ Բաբայանը՝ Հրայր Թովմասյանի տանն իրականացվող խուզարկության մասին

analitik.am

Սա հերթական օպերացիան է՝ ճնշել ընտանիքին: Պատկերացնո՞ւմ եք՝ առավոտը շուտ մտնում են տուն, որտեղ կա ընտանիք, երեխաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Բաբայանը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը կատարվող խուզարկության մասին:

«Խուզարկությունն այնպիսի մեղադրանքի շրջանակներում է, որը բավականին վաղուց է եղել ու հայտնի է բոլորին: Այս դեպքում զուտ քրեադատավարական առումով խուզարկության իմաստ էլ գոյություն չունի»,-ասաց նա:

Բաբայանը ենթադրում է, որ խուզարկությունը «նոտարների գործի» շրջանակներում է, քանի որ Հրայր Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ. «Իսկ եթե ՍԴ նախագահի, կամ դատավորի՝ անձեռմխելի անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումներ, ապա մենք խնդիր ունենք օրենքի խախտման հետ»:

Բաբայանը չգիտի, թե որտեղ է Թովմասյանը, կապ չի հաստատել նրա հետ. «Ես նրա հետ չունեմ այդպիսի շփում, որ կապ հաստատեմ»:

Բաբայանն ասաց, որ դեպքի վայրում է իրավիճակը հասկանալու համար:

Նույն շարքից