Հասարակություն 

Աշխատող ուսանողների մասին օրենքի նախագիծն ընդունվեց

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին երկար սպասված նախագիծը: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»:

Նույն շարքից