Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Քննիչները Հրայր Թովմասյանի տանն են, սակայն խուզարկությունը դեռ չի սկսվել

analitik.am

Արդեն տևական ժամանակ է ՀՔԾ քննիչները և ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Քննչական գործողության բուն էությունը՝ խուզարկությունն է, ինչի համար կա դատարանի որոշում։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը: Մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպաններից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ամբողջական ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը: Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել»,-ասաց Մակինյանը:

Պաշտպանի խոսքերով, սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, երբ անձին թույլ չեն տալիս որոշումը կարդալ. «Որպես այդպիսին պատճառաբանություն չի ներկայացվում»:

Նույն շարքից