Իրավական Տեսանյութեր 

Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ավարտվեց. Հայտնի է, թե ինչ էին փնտրում

analitik.am

Խուզարկությունն ավարտվեց: Ինչ նրանք փնտրում էին, չի հայտնաբերվել, քանի որ այդպիսի բաներ պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել: Քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք իրականության մեջ չէին կարող լինել պարոն Թովմասյանի բնակարանում»,-ասաց Մակինյանը՝ նշելով, որ որևէ բան չի առգրավվել:

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը ծանոթանալուն, Մակինյանը հիշեցրեց, որ ինքը ծանոթացել է դրան, սակայն Հրայր Թովմասյանն այդպես էլ մինչև վերջ հնարավորություն չի ունեցել դրան ծանոթանալու, նրան նման հնարավորություն չեն տվել. «Քննիչի հայեցողությամբ հատվածական ընթերցեցին այն: Մենք բազմաթիվ անգամներ միջնորդեցինք, հորդորեցինք, խնդրեցինք, պահանջեցինք ծանոթացնել որոշմանը: Սակայն օրենքով սահմանված կարգով այն չի տրամադրվել Թովմասյանին ու Միհրան Պողոսյանին»:

Թովմասյանի պաշտպանն ասաց, որ անպայման բողոքարկելու են, թե՛ քննչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը:

Մակինյանը հայտնեց, որ տեսանկարահանում չի իրականացվել. «Ես եմ իրականացրել՝ այն չափով, որ չափով հրապարակել եմ: Քանի որ քննիչն ակնհայտ ապօրինի գործողություն էր իրականացնում, պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար արել եմ այդ նկարահանումը, որպեսզի հասարակությանը ցույց տանք, թե ինչպես է խուզարկություն կատարվում ՀՀ ՍԴ նախագահի բնակարանում»:

Նույն շարքից