Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուզում եք սրանք զրկանք համարենք, ուզում եք հետապնդում համարեք, ինչ ուզում եք, արեք, սակայն սա իմ խաչն է, որը ես պետք է տանեմ. Հրայր Թովմասյան

analitik.am

Եթե չեմ սխալվում, համաշխարհային պատմության մեջ, վերջին անգամ, որ որևէ բարձրագույն դատական ատյանի ղեկավար քրեական հետապնդման է ենթարկվել, եղել է 1883 թվականին ԱՄՆ-ի գերագույն դատարանի նախագահը, երբ հայտնի Մերբերին ընդդեմ Մեդիսոն գործով որոշումը կայացվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ում տանն այսօր խուզարկություն եղավ:

«Այս ամբողջը մի օր պետք է լիներ, մի օր մի դատավոր, դատարան պետք է պայքարի իր անկախության համար: Ուզում եք սրանք զրկանք համարենք, ուզում եք հետապնդում համարեք, ինչ ուզում եք, արեք, սակայն սա իմ խաչն է, որը ես պետք է տանեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի այս ամեն ինչից հետո, Թովմասյանը ժպտաց. «Հայտնի խոսք կա «այս ամեն ինչից հետո դուք դեռ երգո՞ւմ եք»: Այսինքն, այս ամեն ինչից հետո դուք դեռ նման հա՞րց եք տալիս ինձ»:

Թովմասյանի խոսքերով, քննիչները փնտրել են ինչ-որ սեփականության վկայական:

Հարցին՝ իր նկատմամբ գործողությունները ոչ իրավաչա՞փ է համարում, Թովմասյանը նշեց, որ խնդիրները բավականին խորքային են. «Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է բացառապես նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի: Այս ամբողջի բուն նպատակը վատ քաղաքական է, այնպիսի քաղաքական, որը չի բխում երկրում որևէ մեկի շահերից»:

Նույն շարքից