Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու. Հրայր Թովմասյանը քարտեր բացեց

analitik.am

Ես չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է այն ամենի մասին, ինչ հիմա կատարվում է իր ու ՍԴ-ի շուրջ:

Թովմասյանը վստահ է, որ օրվա իշխանությունն այսօր խնդիր ունի ամեն կերպ ազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ, իսկ ամբողջ պրոցեսը քաղաքական է: Հարցին, թե ինչու է ինքն այդպես կարծում, Թովմասյանը նշեց, որ ստիպված է որոշակի քարտեր բացել. «Հարց առաջին՝ ինչո՞ւ է ՍԴ դատավորների մասին օրենքն ընդունվում արագացված ռեժիմով, պայթյո՞ւն էր տեղի ունեցել: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ երկու ամիս: Դա պատահական ժամկե՞տ է, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն: Իսկ պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, եթե 7 դատավոր հրաժարական տա: Հիշո՞ւմ եք, մենք մի դատավոր պետք է ընտրեինք, ինչն արեցինք մեկ տարվա մեջ: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի 7 դատավորի դեպքում»:

Թովմասյանի խոսքերով, այդ ընթացքում կարող են ընտրական վեճեր լինել, պայմանագրեր լինել, մարդու խախտված իրավունքներ լինել. «Այ ճգնաժամն այդ դեպքում կլինի»:

Արդյո՞ք դատավորները պատրաստվում են հրաժարական տալ, Թովմասյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել նրանց. «Մի տվեք ինձ հարցեր, որոնց պատասխանները 100 տոկսով գիտեք»:

Ինչ վերաբերում է իր հեռախոսազանգերը գաղնտալսելուն, Թովմասյանը խնդիր չի տեսնում. «Թող գաղտնալսեն: Ես իմ ընկերներին ասել եմ՝ երբ խոսում եք, գրում եք, առաջնորդվեք այն կանխավարկածով, որ ձեզ միշտ լսում եմ: Այդ դեպքում կյանքն ավելի հեշտ է լինում: Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել հեռախոսահամարներս չեն փոխվել, ես հանգիստ ապրում եմ իմ կյանքով»:

Նույն շարքից