Հասարակություն Տեսանյութեր 

Բանտում ավելի հեշտ է, քան՝ 3000 մետր բարձրության վրա ու -20-ի պայմաններում. Հրայր Թովմասյանը չի վախենում

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, իր տանը խուզարկությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք, որ հաջորդ քայլը կլինի իրեն բերման ենթարկելը, կալանավորելը, նշեց, որ կդժվարանա պատասխանել հարցին. «Եթե նայեմ իրավական առումով, այլ պատասխան կտամ, եթե պրոցեսներին նայեմ՝ այլ պատասխան: Սակայն այդ ամբողջն ինձ համար հարյուրերորդական է»:

«Մեր քրեակատարողականների վիճակն ավելի վատ չէ, այնտեղ ավելի հեշտ է մնալ, քան 3000 մետր բարձրության, մինուս 20 աստիճանի պայմաններում»,-ասաց նա:

Նույն շարքից