Հասարակություն 

Մեգան Մարքլի հայրն առաջին անգամ ցույց է տվել իր դստեր մանկության լուսանկարները

analitik.am

Թոմաս Մարքլն առաջին անգամ լրագրողներին ցույց է տվել իր դստեր մանկության լուսանկարները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին։

Մարքլի 75-ամյա հայրն ասել է, որ դստեր դաստիրակության վրա ծախսված տարիները համարում է լավագույնը․ «Երբ նա ծնվեց, ես երկրի ամենաերջանիկ մարդն էի: Ես նրան գրկեցի և տեսա նրա դեմքը, նրա փոքրիկ մատները բռնեցին իմ ձեռքը և ես հասկացա, որ սիրում եմ նրան: Ես պարզապես գիտեի, որ նա առանձնահատուկ երեխա է»,-լրագրողների հետ զրույցում խոստովանել է Թոմասը։ 

Նույն շարքից