Հայաստան Քաղաքականություն 

Հուսով եմ, որ պարոն Մարուքյանը չի համարի, որ իմ այս գրառումը իր նկատմամբ ատելության խոսքի նոր ալիք կհրահրի. Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր էջում գրում է.

«Պարոն Էմդոն Մարուքյանն իր էջում տեղադրել է մի քաղաքացու մեկնաբանությունը լրատվականներից մեկի նյութի տակ։ Քաղաքացին այդ մեկնաբանությունում պարոն Մարուքյանին կոչում է «դավաճան»։ Պարոն Մարուքյանը կարծում է, որ դա իմ ելույթի հետևանքն է։ Ես այսօր Ազգային ժողովում ելույթ եմ ունեցել Ազգային ժողովի նախագահի անաչառ արբիտր լինելու մասին։

Թեև ես կարծում եմ, որ քաղաքացու նման որակում օգտագործելը կապված է պարոն Մարուքյանի քաղաքական գործունեության հանրային ընկալումների հետ հատկապես 2018 թվականի փետրվար֊մարտ ամիսներին, այնուամենայնիվ առցանց ծանոթացա քաղաքացու հետ և խնդրեցի հեռացնել այդ գրառումը։ Քաղաքացին համաձայնեց և հեռացրեց այդ գրառումը։

Մինչ ես զբաղվում էի այս շատ հատվածական, բայց ինձ համար կարևոր հարցով, պարոն Մարուքյանի գրառման ներքո ծավալվում էր քննարկում, որտեղ պարոն Մարուքյանը անկաշկանդ շփվում է հայհոյանք օգտագործող մեր քաղաքացիներից մեկի հետ, բողոքում, որ կառավարող ուժը անկեղծ չէ ատելության խոսքի դեմ իր պայքարում և քաղաքացուն չի էլ ակնարկում, որ գուցե նույն բանը կարելի է ասել առանց հայհոյանքի։

Հուսով եմ, որ պարոն Մարուքյանը չի համարի, որ իմ այս գրառումը իր նկատմամբ ատելության խոսքի նոր ալիք կհրահրի»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից