Հասարակություն Տեսանյութեր 

Բեռնատարի վարորդն աշխատավարձի ուշացման պատճառով փակել է Մոսկվայի կենտրոն տանող անցուղին /Տեսանյութ/

analitik.am

Բեռնատարի վարորդն աշխատավարձի ուշացման պատճառով փակել է Մոսկվայի կենտրոն տանող անցուղին։ Այս մասին հայտնում է Baza-ն:

Ռուսաստանցին ասել է, որ չի հեռանա Բաումանսկայի փողոցից, քանի դեռ նրան աշխատավարձ չեն տվել: Հրապարակված կադրերում, դեղին բաճկոնով տղամարդը հորդորում է մյուս վարորդներին հասկանալ իրեն: Նա պնդել է, որ ունի 7 երեխա, որոնց չի կարողանում կերակրել աշխատավարձի վճարման ուշացման պատճառով:

Արդյունքում՝ անցուղու երթևեկությունը կաթվածահար է եղել։

Նույն շարքից